04 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի ուժգին մագնիսական փոթորիկ

Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի ուժգին մագնիսական փոթորիկ

 

Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի մագնիսական ուժգին փոթորիկ, որը, ըստ կանխատեսումների, ուշացել է մոտ մեկ օրով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

 

Մասնագետների գնահատմամբ՝ սա 2026 թվականի ընթացքում գրանցված ամենաուժեղ մագնիսական փոթորիկներից մեկն է և զիջում էր միայն հունվարին արձանագրված ավելի հզոր G4.67 մակարդակի իրադարձությանը։ Ներկայիս փոթորիկը ուժգնությամբ համեմատելի է մարտի վերջին գրանցված G3 փոթորկի հետ։

Գիտնականները նաև նշում են, որ Արեգակի ակտիվությունը շարունակում է աճել. վերջին օրերին զգալիորեն ավելացել է արեգակնային բռնկումների թիվը, իսկ խոշոր արեգակնային բծերի մագնիսական փոխազդեցությունը կարող է նպաստել նոր, ավելի հզոր բռնկումների առաջացմանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026