28 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ են ստեղծում հարաբերություններում. Զախարովա

ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ են ստեղծում հարաբերություններում. Զախարովա

Հայ պաշտոնյաների հայտարարությունները, թե ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել հայ բնակչությանն ու էթնիկ զտում են թույլ տվել, ապակառուցողական են և իրականությանը չեն համապատասխանում․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:



«Բազմիցս նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և չեն աջակցում ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Չգիտեմ՝ դա Հայաստանում ինչ-որ մեկին ձեռնտո՞ւ է, թե՞ արտասահմանում է ինչ-որ մեկին ձեռնտու։ Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ կասեմ, որ դրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխանատվության տակից դուրս գալու համար», – ասել է Զախարովան: