
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում մարդասիրական գործողություն իրականացնելու առաջարկը․ ՌԴ ՊՆ
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մարդասիրական գործողություն իրականացնելու՝ Կոնստանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար․ հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռազմական գերատեսչությունից առաջարկել էին Ուկրաինային գործողության շրջանակում դադարեցնել քաղաքի հրետակոծությունը, սակայն ուկրաինական կողմը հրաժարվել է։
«Կիևի ռեժիմը բացարձակապես ոչինչ չի արել, որպեսզի նրանց մարմինները արժանապատվությամբ թաղվեն հարազատների կողմից՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը զոհվածների նկատմամբ», – նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ռուսական կողմի պնդմամբ՝ ՌԴ ՊՆ ստորաբաժանումները զբաղեցրել են Կոնստանտինովկան, մինչդեռ ուկրաինացի պաշտոնյաները հերքում են այդ տեղեկությունը։


