
Ովքեր քաղաքական գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն կունենան․ պատգամավոր
ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը․ գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից։ Նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։
Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան»,- նշել է նա։


