06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շրի Լանկայի բանտերից մեկում անկարգության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը

Շրի Լանկայի բանտերից մեկում անկարգության հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը

Շրի Լանկայի բանտերից մեկում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ անվտանգության 4 աշխատակից, և վիրավորվել ավելի քան 100-ը․ գրում է Euronews-ը։

Բախումները տեղի են ունեցել թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր երկու խմբավորումների պատկանող բանտարկյալների միջև։ Վիրավորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցի տնօրենը նշել է, որ վիրավորների մեջ կան հրազենային վնասվածքներ ստացած մարդիկ։

Բախումները սկսվել են կիրակի երեկոյան Նեգոմբոյի բանտում, որտեղ պահվում է մոտ 10․000 կալանավոր։ Նշվում է, որ սա վերջին ավելի քան 5 տարվա ընթացքում գրանցված ամենածանր բանտային միջադեպն է։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026