
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ Նիկոլ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ ՌԴ-ում ընթացող «Իննոպրոմ-2026» նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականին արտադրական արդյունաբերության աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4․7 տոկոս, իսկ այս տարվա 4 ամիսների ընթացքում՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ արդյունաբերական քաղաքականության կարևոր կետերից է ներդրումային գրավչության բարձրացումը։
«Վերջին շրջանի մասշտաբային ներդրումները ցույց են տալիս, որ ՀՀ-ն ընկալվում է որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Արդյունաբերությունը նաև ԵԱՏՄ-ի շարժիչ ուժերից է»,-ասել է նա։


