06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիզիչ շոգի ֆոնին Եվրոպայում կտրուկ աճել է չինական օդափոխիչների պահանջարկը

Կիզիչ շոգի ֆոնին Եվրոպայում կտրուկ աճել է չինական օդափոխիչների պահանջարկը

Եվրոպայում կիզիչ շոգի դեմ պայքարում մայրցամաքի բազմաթիվ բնակիչներ գտել են արագ լուծում՝ չինական արտադրության շարժական օդափոխիչ սարքեր․ գրում է Bloomberg-ը։

Նման սարքերի նկատմամբ պահանջարկի աճը նպաստում է կենցաղային տեխնիկա արտադրող չինական խոշոր ընկերությունների՝ Midea Group-ի, Haier Smart Home-ի և Gree Electric Appliances-ի եկամուտների աճին։

Սարքավորումներից օգտվելը դժվար չէ․ դրանք հնարավոր է գրեթե ակնթարթորեն տեղադրել։ Դրանք նաև ավելի էժան են, քան ԱՄՆ-ում և Ասիայում առավել տարածված ավանդական ինվերտորային օդորակիչները։

Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Էլեյն Լեյը նշում է, սակայն, որ թեև Եվրոպայում չինական օդափոխիչների պահանջարկի աճը դրական միտում է, այն, ամենայն հավանականությամբ, չի կարող ամբողջությամբ փոխհատուցել Չինաստանում վաճառքների անկումը․ իսկ Չինաստանը շարունակում է մնալ չինական ընկերությունների եկամուտների ամենախոշոր շուկան։

Նշվում է, որ կենցաղային տեխնիկա արտադրող չինական ընկերությունները շարունակում են բախվել մի շարք մարտահրավերների՝ ներառյալ Չինաստանի թույլ սպառողական շուկան, ներքին սուբսիդիաների կրճատումը և հումքային ապրանքների աճող ծախսերը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026