06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար․ ինչպես հայտնում է ria.ru-ն, այդ մասին հայտարարել է պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ներկայում արտադրվում է ատոմային էներգիայի միջոցով։ Ավելին՝ Լիխաչովը չի բացառել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է հասնել մեկ գիգավատտի։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եվ մեր պատասխանն է մեծ կամ միջին հզորության կայան՝ մեկ կամ երկու բլոկ, որը կբավարարի առաջիկա տասնամյակների էներգիայի պակասը», – նշել է Լիխաչովը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ատոմային արդյունաբերության առկայությունը բարձրորակ տնտեսության և արդյունաբերության նշան է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026