
Ամերիկան ներկայում փոքր-ինչ հիասթափեցնող է․ The Rolling Stones խմբի կիթառահար Քիթ Ռիչարդս
Ամերիկան ներկայում փոքր-ինչ հիասթափեցնող է․ The Rolling Stones խմբի կիթառահար Քիթ ՌիչարդսԼեգենդար The Rolling Stones ռոք խումբն ուրբաթ կհրապարակի իր 25-րդ ալբոմը՝ «Foreign Tongues»-ը, որի երգերից մեկն, ըստ շրջանառվող լուրերի, ուղղված է Թրամփի դեմ․ գրում է Euronews-ը։
Խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը մեկնաբանել է «Ringing Hollow» երգը և թեման ավելի լայնորեն քննարկել Sunday Times-ին տված հարցազրույցում, որտեղ նա ԱՄՆ-ն անվանել է «փոքր-ինչ հիասթափեցնող»՝ հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը։
Ռիչարդսի խոսքով՝ «Ringing Hollow»-ն «Ամերիկայի հետ նոստալգիկ սիրային պատմություն է․ ԱՄՆ-ի հետ, որը ներկայում որոշ չափով հիասթափեցնող է»։
Ռիչարդսը, որը 1985 թվականից բնակվում է Կոնեկտիկուտ նահանգում, նշել է, որ շրջապատի մարդկանց շրջանում նկատել է ֆինանսական դժվարությունների հետ կապված աճող մտահոգություններ։
«Բոլորից միայն բողոքներ ենք լսում բենզինի գների հետ կապված», – ասել է երաժիշտը։
Խմբի վոկալիստ Միք Ջագերն առանձին հարցազրույցում պատմել է «Ringing Hollow» երգի ոգեշնչման մասին։ Նա նշել է, որ երգը միայն Թրամփի Ամերիկայի մասին չէ, այլ ընդհանրապես Ամերիկայի մասին է։
Թեև խմբի անդամներից ոչ մեկը չի հայտարարել, որ երգն ուղղակի քննադատություն է Թրամփի հասցեին, նրանք նախկինում բազմիցս տարաձայնություններ են ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ հիմնականում հանրահավաքներում իրենց երգերի չարտոնված օգտագործման պատճառով։


