03 Օգս
2026
38° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Պապոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

Գևորգ Պապոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները, արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների շուրջ։

Վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ երկկողմ առևտրատնտեսական կապերի և արդյունաբերական ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026