07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտաքին տերերի կամքը և Փաշինյանի անձնական իշխանությունը այսուհետև նույնացված են․ Լևոն Զուրաբյան

Արտաքին տերերի կամքը և Փաշինյանի անձնական իշխանությունը այսուհետև նույնացված են․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է արել․

«Ամենաադեկվատ բնորոշումը, որ այսօր կարելի է տալ Հայաստանում ստեղծված իրավիճակին, այն է, որ Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման:

Հայաստանը կորցրել է անկախ պետականության հատկանիշները: Այսուհետև, ի դեմս կեղծված ընտրություններով Հայաստանում խամաճիկ դրված Նիկոլ Փաշինյանի, արտաքին աշխարհը ունի իր կառավարումը։

Արտաքին տերերի կամքը և Փաշինյանի անձնական իշխանությունը այսուհետև նույնացված են: Ինչը բխում է արտաքին տերերի շահերից, բխում է նաև իր անձնական իշխանության պահպանման շահերից, և հակառակը»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026