07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Xbox-ը չի դիմանում մրցակցությանը․ Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի

Xbox-ը չի դիմանում մրցակցությանը․ Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի

Microsoft-ը հայտարարել է, որ կկրճատի 4800 աշխատատեղ, ինչը կազմում է իր համաշխարհային աշխատուժի շուրջ 2.1%-ը․ գրում է Reuters գործակալությունը։

Ընկերությունը խոշոր փոփոխություններ է կատարում իր Xbox խաղային ստորաբաժանման կառուցվածքում․ ստորաբաժանումը պատասխանատու է Microsoft-ի խաղային բիզնեսի համար։

Վերակազմավորումների շրջանակում ընկերությունը պատրաստվում է հրաժարվել մինչև հինգ ստուդիայից։

Չնայած Xbox-ի ընդլայնման համար տասնյակ միլիարդավոր դոլարներ ծախսելուն, այդ թվում՝ Activision Blizzard-ի խոշոր ձեռքբերմանը, Microsoft-ը դժվարությունների է բախվել՝ Sony-ի PlayStation-ի և Nintendo-ի հետ մրցակցության հարցում, ինչն էլ ստիպել է ընկերությանը վերանայել իր խաղային բիզնեսի ընդհանուր ռազմավարությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026