07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը վերցնելու է, թե ոչ․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը վերցնելու է, թե ոչ․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը վերցնելու է, թե ոչ, դեռ չենք քննարկել․ լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ինչ վերաբերում է իրենց վարկանիշին, ապա Սամվել Կարապետյանը նշեց․ «Մեր ռեյտինգը սկզբից մինչև վերջ շատ բարձր էր, մինչև մեր ձայները չգողացան, հենց գողացան, մեր ռեյտինգն ընկավ»։

Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի մասին էլ նշեց, որ Փաշինյանը գնաց Ռուսաստան, որ ասի «ես ձեր Նիկոլայն եմ»։

«Հիմա ռուսները կհավատան, չեն հավատա, տեսնենք»,-նշեց Սամվել Կարապետյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026