07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պրոիշխանական FIP-ը գնացել է իմ մատնանշած կոռուպցիոն դրվագի հետքերով և պարզել, որ Քաղաքացու օրվա առթիվ կրծքանշանների գումարի դուրսգրումը կա, բայց այդ կրծքանշանները չկան․Տաթևիկ Սողոյան

Պրոիշխանական FIP-ը գնացել է իմ մատնանշած կոռուպցիոն դրվագի հետքերով և պարզել, որ Քաղաքացու օրվա առթիվ կրծքանշանների գումարի դուրսգրումը կա, բայց այդ կրծքանշանները չկան․Տաթևիկ Սողոյան

Պրոիշխանական ֆաքթ-չեք անող FIP-ը գնացել է ՍԴ-ում իմ մատնանշած կոռուպցիոն/վարչական ռեսուրսի չարաշահման «ամենափոքր» դրվագի հետքերով և պարզել, որ Քաղաքացու օրվա առթիվ կրծքանշանների գումարի դուրսգրումը կա, բայց այդ կրծքանշանները չկան․ իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ հրապարակելով FIP-ի՝ «Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները» վերնագրով հոդվածը։

«Հարցնել-հարցնել էր՝ միանգամից հարցնեիք՝ իսկ 101 համայնքներում հանրային քննարկումներից գոնե մեկ քննարկում կամ դրա ապացույցը կա՞։ Ինչևէ… անհամբեր սպասում եմ FIP-ի փաստերի ստուգմանը 419 միլիոն դրամանոց զորահանդեսի ծախսով ՔՊ-ի դրոն շոուների փոխհատուցման մասին»,- գրել է Տաթևիկ Սողոյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026