
ՀՀ իշխանություններն ակտիվորեն ճնշում են գործադրում իրենց հակառակորդների վրա՝ փորձելով բռնաճնշումների ու շանտաժի միջոցով հասնել բարենպաստ դիրքի․ «Известия»
Հայաստանում ընդդիմության վրա ճնշումը շարունակում է աճել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ենթարկվում է քրեական հետապնդման․ նա կալանավորվել է մի շարք խուզարկություններից հետո: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ենթարկվում է քրեական հետապնդման, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը մի քանի ամիս է՝ տնային կալանքի տակ է․ գրում է «Известия»-ն։
Հունիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Քարոզարշավը սկանդալային էր, ընդդիմությունը գրանցեց լայնածավալ խախտումներ։ Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր նպատակն է լիովին ջախջախել ներկայիս ընդդիմությանը։
Ինչպես նշվում է, Հայաստանի իշխանությունները երբեք այդքան բացահայտ և բռնաճնշող չեն գործել։ Քաղաքագետ Անդրեյ Արեշևը նշում է, որ ՀՀ իշխանություններն ակտիվորեն ճնշում են գործադրում իրենց հակառակորդների վրա՝ փորձելով բռնաճնշումների ու շանտաժի միջոցով հասնել բարենպաստ դիրքի։
«Հնարավոր է՝ նրանք դեռ հույս ունեն ապահովել այն սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում, որը չկարողացան ստանալ ընտրություններում։ Ընդդիմությունը տատանվում է լայնածավալ փողոցային պայքար սկսելու հարցում. նրանք պլանավորում են վերցնել մանդատները և նստել Ազգային ժողովում։ Դժվար է ասել, թե արդյոք նման մարտավարությունն արդյունավետ կլինի՞», – ենթադրում է նա։


