
ՌԴ-ն ՀՀ-ին կոչ է անում «թաղել կացինը»․ Eurasianet
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունները խաթարելու անհաջող արշավից հետո Ռուսաստանը պնդում է, որ «կացինը թաղելու» ժամանակն է․ գրել է Eurasianet-ը։
Փաշինյանը մեկնել է Եկատերինբուրգ, որտեղ հուլիսի 6-ին հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Հանդիպումից հետո Միշուստինը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին կտրուկ անկում են ապրել՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի պատճառով, կարող են վերադառնալ հավասարակշռության ուղեծիր։
Ըստ պարբերականի՝ փաստորեն, Միշուստինը խնդրել է Փաշինյանին մոռանալ այն ամենը, ինչ Ռուսաստանը կիրառել է իր դեմ վերջին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։
Եթե Միշուստինի մեկնաբանությունները ձիթենու ճյուղ էին, ապա դրանք որոշ փշեր ունեին։
Ռուսաստանի վարչապետը լուռ նախազգուշացում է տվել Փաշինյանին՝ կոչ անելով Երևանին «պահպանել բարենպաստ միջավայր ռուս ներդրողների համար» և պաշտպանել նրանց «օրինական շահերը»։
Երկկողմ շփման հիմնական աղբյուրը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունն է, որը, ռուս պաշտոնյաների կարծիքով, անհամատեղելի է ԵՄ-ին միանալու Երևանի վերջին ջանքերի հետ։ Մոսկվան պնդում է, որ Հայաստանը չի կարող լինել երկուսի անդամ էլ և կոչ է արել Հայաստանի ղեկավարությանն ընտրություն կատարել։


