
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Հայ եկեղեցու ղեկավարին հեռացնելու և երկիրը կրոնափոխ անելու հարցում․ ռուսական «Առաջին ալիք»
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու առաջնորդին։
Սինիրլիօղլուն կարծել է, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, բայց իրականում շփվել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Ինչպես նշել է ռուսական «Առաջին ալիքը», ՀՀ իշխանությունները սկսել են Հայ առաքելական եկեղեցու իրական հալածանքներ։
Ըստ լրատվամիջոցի՝ հոգևորականներին ձերբակալում են, իսկ անցանկալի համարվողներին՝ հետապնդում։ Այս ամենը՝ Արևմուտքի հրահրմամբ։ Ինչպես նախկինում հայտարարել էր ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հոգևոր կապերի լիակատար խզումն է։
Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Ամենայն հայոց կաթողիկոսին փոխարինելու հարցում։ Պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից նշել են, որ իբր ՀՀ վարչապետն ակնկալում է աջակցություն ստանալ և հույսը դնում է ԵԱՀԿ դիրքորոշման վրա։
«Կարծում եմ՝ հիմա ես հաղթաթուղթ ունեմ, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ ես միայն կարող եմ խնդրել Ձեր աջակցությունը, երբ մենք բախվենք զգալի քննադատության Կարապետյանի դաշնակիցների կողմից (Սամվել Կարապետյանի-Խմբ․)», – նշել են պրանկերները Փաշինյանի անունից։
«Լավ, ես կանեմ ամեն հնարավոր բան», – պատասխանել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։


