
Իրանի հետ հրադադարի ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը բարձրացել է ավելի քան 6%-ով
Նավթի գները չորեքշաբթի աճել են ավելի քան 6 տոկոսով՝ հասնելով վերջին երկու շաբաթվա ամենաբարձր մակարդակին․ գրում է Reuters գործակալությունը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 4.57 դոլարով կամ 6.16 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78.73 դոլարի։ Միաժամանակ, ԱՄՆ-ի West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինն աճել է 4.23 դոլարով կամ 6.01 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 74.67 դոլարի։
Գների նման աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնեցված հրադադարն այլևս ուժի մեջ չէ։ Այս հայտարարության ֆոնին կրկին սրվել են Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների խափանումների մտավախությունները։ Հրադադարի ավարտի մասին հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Նա նաև նշել է, որ այլևս չի «ցանկանում որևէ գործ ունենալ Իրանի հետ»։


