
Այն, ինչը թվում էր մեկ գիշերվա հաջողություն, իրականում տասնամյակների աշխատանքի արդյունք է. Աֆեյանը պատմել է Moderna-ի մասին
Նուբար Աֆեյանը Moderna-ի Covid-19 պատվաստանյութի միջոցով բժշկության ամենամեծ առաջընթացներից մեկը բերեց աշխարհին. այս մասին հայ ձեռնարկատերը և բարերարը պատմել է BBC-ի փոդքաստում։
Նա պատմել է, որ այն, ինչը թվում էր մեկ գիշերվա հաջողություն, իրականում տասնամյակների աշխատանքի արդյունք է։
Աֆեյանը պատմել է կրթության, անցած ուղու և դրա դժվարությունների, ինչպես նաև այդ ճանապարհին իրենց դերն ունեցած մարդկանց մասին։ Նա նշել է, որ Moderna-ի շուրջ աշխատանքները սկսվել են դեռևս 2010 թվականին, երբ նա և իր թիմը հայտնաբերել են ճանապարհ, որով կարող են բիոլոգիական կառուցվածք ներմուծել մարմին, այս դեպքում՝ թոքեր, որոնք ունակ են ստեղծել սպիտակուցներ, որոնք պայքարում են վարակի կամ բակտերիաների դեմ։
Եվ երբ բարձրացավ Covid-19 համաճարակը, Աֆեյանը և թիմն արդեն 10 տարի է ունեին հարթակ՝ պաշտպանիչ դեղամիջոցը վերջնականապես ստեղծելու համար։
Աֆեյանը պատմել է նաև իր բարեգործական գործունեության մասին։ Նա նշել է, որ պատվաստանյութը և համաճարակը չի դիտարկել որպես գումար աշխատելու միջոց։


