09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկրաշարժ՝ Ապարանի մոտակայքում

Երկրաշարժ՝ Ապարանի մոտակայքում

Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցում գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026