09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իջևանում գիշերը Աղստև գետը քաղաքացի է ընկել․ դիակը գտել են 7 կմ այն կողմ

Իջևանում գիշերը Աղստև գետը քաղաքացի է ընկել․ դիակը գտել են 7 կմ այն կողմ

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 12:20-ի սահմաններում Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։

Որոնվող քաղաքացու հարազատների և մի քանի կամավորների հետ մեկ ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում՝  ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։

Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սերյան Օ-ն է»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026