09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինքնաբացարկներով պաշտպանել ենք մեր թեկնածուներին հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Ինքնաբացարկներով պաշտպանել ենք մեր թեկնածուներին հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Դա գաղտնի պլանի մաս է, մեր քաղաքական մարտավարությունն է․ այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց  «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իրենց դաշինքի պատգամավորի թեկնածուների ներկայացրած ինքնաբացարկները։ Հիշեցնենք՝ օրերս ինքնաբացարկ էր ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 106 թեկնածու։ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով․

  • Ինքնաբացարկներով պաշտպանել ենք այդ մարդկանց հնարավոր ամենօրյա բռնաճնշումներից։
  • Իմ տղաները, իմ եղբոր տղան հազար անգամ ավելի շատ բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը։
  • Փաշինյանը Ծառուկյանին ձերբակալելով ինքն իրեն գերազանցեց, համաշխարհային խայտառակություն էր։
  • Հիմա «Արարատցեմենտ»-ը կոչնչացնեն, հետո ուրիշ ցեմենտներ կոչնչացնեն։ Իրենք թշնամություն են անում ՀՀ տնտեսության դեմ։
  • Սրանք իրենց ստերով փորձում են արդարացնել իրենց ձախողումները։
  • Փաշինյանն օր օրի ավելի է ձախողելու, լինելու է թրիգեր, որն ընդդիմությունն օգտագործելու է իր պայքարը սկսելու համար։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026