09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլում անհայտ անձը հայկական գերեզմանոցում դամբարաններ է վնասել

Ստամբուլում անհայտ անձը հայկական գերեզմանոցում դամբարաններ է վնասել

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս ել վեց դամբարան և աղբյուր․ հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար։ Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։ Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026