
Ոչ մի գործարանի աշխատանք չի տուժելու, մենք մեր թշնամին չենք․ էկոնոմիկայի փոխնախարար
Ես կարծում եմ՝ որևէ գործարան չի տուժի, և բոլոր գործարանները նորմալ կշարունակեն իրենց աշխատանքային պրոցեսները, ինչպես որ առաջիկայում կշարունակի «Արարատցեմենտ»-ը, որովհետև մենք մեր թշնամին չենք․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը, որն այցելել է «Արարատցեմենտ» գործարան։
Իսկ իր այցի վերաբերյալ ասաց․«Եկել ենք, հասկանանք` կարո՞ղ ենք էնպես անել, որ իրավական պրոցեսները չխանգարեն արտադրությանը, և կարծում եմ, որ կկարողանանք էնպիսի կոնֆիգուրացիա ստեղծել, որ իրավական պրոցեսները ոչ մի դերակատարում չունենան արդարության պրոցեսի շարունակականության վրա»։
Մեկնաբանելով դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր սպառնալիքներ է հնչեցրել, ասել է` պատվերով են «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները եկել ակցիայի, և նրանց հնարավոր է՝ գործից ազատեն, ասաց․«Վարչապետն ինչ ասում է, ճիշտ է ասում»։


