
Սպասվում է տեղումներ և մառախուղ․ եղանակը Հայաստանում
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետությունում այսօր և հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։