
Մադոննան հինգ տասնամյակ անընդմեջ գլխավորել է բրիտանական հիթ-շքերթները
Ամերիկացի երգչուհի Մադոննան դարձել է առաջին կինը, որի ալբոմները Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականն են զբաղեցրել հինգ տասնամյակ անընդմեջ․ հայտնում է Official Charts Company-ն։
Հուլիսի 3-ին թողարկված երգչուհու 15-րդ ստուդիական Confessions II ալբոմը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը։ Ընդհանուր առմամբ, Մադոննայի ևս 12 ալբոմ նախկինում նույնպես զբաղեցրել են առաջին հորիզոնականը՝ երեքը՝ 1980-ականներին, երեքը՝ 1990-ականներին, հինգը՝ 2000-ականներին և մեկը՝ 2010-ականներին։
Մինչ այս բրիտանական հիթ-շքերթներում չորս տարբեր տասնամյակների ընթացքում առաջին հորիզոնական զբաղեցնելու հաջողության էին հասել Էլվիս Փրեսլին, Էլթոն Ջոնը, Քայլի Մինոուգը և Queen խումբը։ Իսկ հինգ տասնամյակ շարունակ բրիտանական չարթերի գագաթնակետը նվաճած միակ կատարողը մինչև այժմ եղել էր Քլիֆ Ռիչարդը։


