14 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնագետները 3000-ամյա դամբարան են հայտնաբերել Եգիպտոսի Լուքսորի մոտակայքում

Հնագետները 3000-ամյա դամբարան են հայտնաբերել Եգիպտոսի Լուքսորի մոտակայքում

Լեյդենի համալսարանի հոլանդացի հնագետները Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսորի մոտակայքում հին դամբարան են հայտնաբերել․ տեղեկացնում է CBS -ը՝ հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը։

Տեղեկատվության համաձայն՝ դամբարանը գտնվում է Գուրնա շրջանի թեբեական դամբարանադաշտում։ Մասնագետները դամբարանը թվագրում են Ռամեսյանների ժամանակաշրջանին (մ.թ.ա. մոտ 1292-1069թթ.)՝ հիմնվելով դրա որմնանկարների յուրահատուկ գեղարվեստական ոճի վրա։

Հնագետների թիմը կաշխատի այնտեղ թաղված մարդկանց նույնականացնելու և նրանց մասին ավելին իմանալու ուղղությամբ։

Այն բաղկացած է բաց բակից, որը տանում է դեպի ժայռափոր մատուռ՝ շրջված «T» տառի տեսքով, որի թաղման խցիկները փորագրված են գետնի մակարդակի տակ։

Հնագետները բակում հայտնաբերել են լավ պահպանված ճարտարապետական տարրեր, այդ թվում՝ հուղարկավորության համար նախատեսված կավե աղյուսե նստարան և դեպի մուտք տանող թեքահարթակներով շրջապատված աստիճան։

Ներսում Պասերի անունը կրող արձանագրությունները պատկերում են նրան սրբավայրերում տարբեր աստվածությունների երկրպագելիս, ինչպես նաև կնոջ հետ զոհաբերության սեղանի առջև նստած։

Պեղումներ իրականացնող խումբը նշել է, որ հետագա փաստաթղթավորումը և ուսումնասիրությունները կշարունակվեն՝ պարզելու համար, թե ով է թաղված դամբարանում և ավելի լավ հասկանալու դրա պատմական և հնագիտական համատեքստը։

Լուքսորում են գտնվում աշխարհի ամենակարևոր հին հուշարձաններից և հնագիտական վայրերից մի քանիսը։ Վերջին հայտնագործությունը 2018 թվականից ի վեր իրականացվող հետազոտական նախագծի մի մասն է։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026