17 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դոնալդ Թրամփի մանկության տունը կունենա նոր սեփականատեր

Դոնալդ Թրամփի մանկության տունը կունենա նոր սեփականատեր

Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մանկության տունն, անցյալ տարի ամբողջությամբ վերանորոգվելուց հետո, կունենա նոր սեփականատեր․ գրում է Realtor.com-ը։

Թյուդորյան ոճի տունը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը՝ անշարժ գույքի ոլորտի գործարար Ֆրեդ Թրամփը։ Թրամփերի ընտանիքն այնտեղ ապրել է մինչև 1950 թվականը, երբ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը 4 տարեկան էր։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է նույն թաղամասում գտնվող ավելի մեծ տուն։

Այս վերջին գործարքից առաջ տունը պատկանում էր անշարժ գույքի գործակալ Թոմի Լինին։ PropertyShark-ի տվյալներով՝ Լինը տունը գնել է 2025 թվականի մարտին՝ 835․000 դոլարով։ Այն գտնվում էր շատ վատ վիճակում․ տանիքը կաթում էր, բակը խնամված չէր, ավելին՝ այնտեղ թափառող կատուների խումբ էր բնակություն հաստատել

«Այս նախագիծը ստանձնելու միակ պատճառն այն էր, որ այն Թրամփի մանկության տունն էր», – ավելի վաղ Mansion Global-ին ասել էր Լինը։

Նա ութ ամիս և մոտ 500.000 դոլար է ծախսել 3100 քառակուսի ոտնաչափ մակերեսով, հինգ ննջասենյակ ունեցող տան վերանորոգման վրա: Լինը տունը վաճառքի էր հանել անցյալ տարվա նոյեմբերին՝ 2.3 միլիոն դոլար նախնական գնով։

Հունվարի վերջին տունը հանվել է վաճառքից, այնուհետև մարտին կարճ ժամանակով կրկին ներկայացվել վաճառքի՝ 2․2 միլիոն դոլարով։ Մայիսի կեսերին տունը կրկին վաճառքի է ներկայացվել՝ արդեն նոր գործակալի՝ Re/Max Edge ընկերության միջոցով․ վաճառքի համար վերջին հայտարարված գինը եղել է 2 միլիոն դոլարից փոքր-ինչ ցածր։

Սակայն վաճառքի վերջնական գինը և ապագա սեփականատիրոջ ինքնությունը դեռևս հայտնի չեն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026