
Մբապեն դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 22 գոլով դարձել է Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն․ գրում է Reuters գործակալությունը։
Ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել է Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար կայացած Ֆրանսիա-Անգլիա խաղի ժամանակ երկու անգամ հակառակորդի դարպասը գրավելուց հետո։ Այդ խաղում, սակայն, Ֆրանսիան 6։4 հաշվով պարտվեց Անգլիային։
Այսպիսով, 27-ամյա Մբապեն առաջ անցավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիից, որն Աշխարհի առաջնություններում դարձել է 21 գոլի հեղինակ։
Մբապեն իր երրորդ Աշխարհի առաջնությունն ավարտեց 10 գոլով:


