
Հայաստանն արդեն հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
Հայաստանն արդեն Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք արտահանելու հնարավորություն ունի. հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, թե սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։
«Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են մեկնաբանությունների բաժնում»,- նշել է Պապոյանը։


