
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն. հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ ենք պատրաստ և մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործերը չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն։


