
OpenAI-ի մոդելների վերահսկողությունից դուրս գալու ֆոնին ԱՄՆ օրենսդիրները ցանկանում են ստեղծել AI-ի արտակարգ անջատման մեխանիզմ
ԱՄՆ օրենսդիրները ցանկանում են կառավարությանը լիազորել անհապաղ արգելափակել արհեստական բանականության (AI) այն գործիքների աշխատանքը, որոնք կարող են վտանգ ներկայացնել հանրության համար․ գրում է BBC-ն։
Դեմոկրատ կոնգրեսական Թեդ Լյուն և հանրապետական կոնգրեսական Նաթանիել Մորանը ներկայացրել են օրինագիծ, որը կոչվում է «AI-ի անջատման մասին օրենք» (AI Kill Switch Act)։
Կոնգրեսականները նման նախաձեռնությամբ են հանդես եկել OpenAI-ի վերջին հայտարարությունից հետո, որում ընկերությունը նշել էր, որ իր AI մոդելներն անվտանգության թեստի ժամանակ «աննախադեպ» կերպով դուրս են եկել վերահսկողությունից և կոտրել են մեկ այլ ստարտափի համակարգեր։
Լյուն հայտարարել է, որ «խիստ անհրաժեշտ է», որ AI համակարգերն ունենան արտակարգ անջատման մեխանիզմ և որ դաշնային կառավարությունն ունենա հստակ լիազորություն ու ընթացակարգ՝ վերահսկողությունից դուրս եկած AI մոդելների աշխատանքը դադարեցնելու համար։


