24 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2-րդ տեղը մեզ չի բավարարում․ Արգենտինայի ֆուտբոլի պատասխանատուները՝ Աշխարհի խաղերի մասին

2-րդ տեղը մեզ չի բավարարում․ Արգենտինայի ֆուտբոլի պատասխանատուները՝ Աշխարհի խաղերի մասին

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հատուկ ուղերձով դիմել է ազգային հավաքականի երկրպագուներին ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայից կրած ցավալի պարտությունից (0:1) հետո. գրում է ArmSport-ը։

««Մենք չկարողացանք հաղթել Իսպանիային։ Նրանք ավելի ուժեղ էին, հաղթեցին արդարացիորեն, և մենք պետք է ընդունենք դա։ Սպորտում մենք սովորում ենք պարտություններն ընդունել նույն արժանապատվությամբ, որով տոնում ենք հաղթանակները։

Այո, մենք պարտվեցինք եզրափակիչում։ Բայց ճշմարտություն է նաև այն, որ այս թիմը հսկայական ուրախություն պարգևեց մեր երկրին։ Արգենտինան ցնծում էր նախորդ՝ Անգլիայի դեմ խաղի հաղթանակից հետո, քանի որ այս հավաքականը հերթական անգամ ապացուցեց, թե որքան մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։

Պարտությունը միշտ ցավոտ է։ Ցավոտ է, որովհետև մենք մրցունակ ենք, որովհետև մենք պատմության ամենահաջողակ թիմն ենք, և երկրորդ տեղը մեզ չի բավարարում։ Ցավոտ է, քանի որ մենք սովոր ենք պայքարել մինչև վերջին վայրկյանը և շարունակելու ենք շարժվել առաջ»,- գրել է Տապիան իր սոցիալական էջերում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026