
Տոկաևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ռուս-ուկրաինական պատերազմը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի պատերազմը և վերադառնալ «Ստամբուլյան պայմանավորվածություններ 2.0»-ին։
«Այս ամենը պետք է դադարեցնել․ այն, ինչ տեղի է ունենում, ձեռնտու է Ռուսաստանի և Ուկրաինայի հակառակորդներին»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ, իր կարծիքով, եկել է բանակցություններին վերադառնալու ժամանակը։
Նա ընդգծել է, որ չի պատրաստվում ստանձնել միջնորդի դեր ռուս-ուկրաինական բանակցություններում։


