
Ես վճռականորեն կդիմադրեմ, կասեմ ո՛չ նրանց․ Նեթանյահուն՝ ԱՄՆ պահանջների մասին
ԱՄՆ մեկնելուց առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից, Սիրիայից և Լիբանանից։
Ըստ իսրայելական Channel 13-ի՝ Իսրայելի վարչապետը մտադիր է դեմ լինել այս պահանջներին։
«Ես վճռականորեն կդիմադրեմ։ Ես կասեմ ո՛չ նրանց», – հեռուստաալիքը մեջբերել է վարչապետի խոսքերը։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» գործունեությունը Գազայի հատվածում։ Որոշման դեմ քվեարկել է միայն ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը։
Իսրայելցի քաղաքական աղբյուրը հայտնել է, որ Գազայում միջազգային ուժերի (ISF) տեղակայման համաձայնագիրը ներառված է Թրամփի 20 կետանոց ծրագրում, որը հանգեցրել է բոլոր պատանդների ազատ արձակմանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը պնդում է պահպանել IDF-ի դիրքերը «դեղին գծում» և մտադիր չէ դուրս բերել զորքը, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի, և Գազայի հատվածը չապառազմականացվի։ Ներկայում սա վերաբերում է Իսրայելի բարեկամ երկրների մոտ 200 ներկայացուցիչների, այդ թվում՝ Ուգանդային և Մարոկկոյին։
Կառավարությունը նաև անձեռնմխելիություն է շնորհել ISF մասնակիցներին՝ համաձայն «Միջազգային կազմակերպությունների մասին» օրենքի։ Ուժերը կգործեն Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգված՝ «դեղին գծից» այն կողմ, իսրայելական բանակի կողմից չվերահսկվող տարածքում։ ISF-ի յուրաքանչյուր ստորաբաժանման տեղակայումը կպահանջի Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի առանձին հաստատումը։


