
Բեռլինի ահաբեկչությունն անվերահսկելի միգրացիայի հետևանք է․ Չեխիայի վարչապետ
Նախօրեին Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունն անվերահսկելի միգրացիայի հետևանք է․ հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Նշենք, որ 2 օր առաջ Բեռլինի այգիներից մեկում միկրոավտոբուսի վարորդը մեքենան վարել էր մարդկանց ուղղությամբ, մխրճվել է մարդկանց մեջ, ապա բախվել ծառին և փախել դեպքի վայրից։ Զոհվել էր մեկ, տուժել՝ մոտ 30 քաղաքացի։
«Կատարվածը պարզապես սարսափելի է։ Այն պետք է դատապարտելի լինի յուրաքանչյուրի համար։ Ցավոք, այս միջադեպերն անվերահսկելի միգրացիայի և Եվրամիության «Wir schaffen das!» («Մենք կարող ենք դա անել!») քաղաքականության հետևանքն են»,- ասել է Բաբիշը։
«Wir schaffen das!» («Մենք կարող ենք դա անել!») արտահայտությունը հեղինակը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն է։ 2015 թվականի ամռանը, երբ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը հասել էր գագաթնակետին, Մերկելը հասարակությանը հանդարտեցնում էր հենց այդ այդ արտահայտությամբ՝ վստահեցնելով, որ Գերմանիան կկարողանա հաղթահարել հարյուր հազարավոր մարդկանց ապաստան տալու և ինտեգրելու դժվարությունները։


