
X սոցհարթակը բանկային ծառայություն է թողարկել
Իլոն Մասկին պատկանող X սոցիալական հարթակը թողարկել է X Money նոր բանկային ծառայությունն ԱՄՆ-ում գտնվող և իր վճարովի Premium և Premium+ բաժանորդագրություններից օգտվող օգտատերերի համար․ գրում է Euronews-ը։
Այսպիսով միլիարդատերը փորձում է հարթակը վերածել «հավելվածի՝ ամեն ինչի համար»։ Ծառայությունը հունիսի վերջից գտնվում էր փորձարկման փուլում և հասանելի էր միայն սահմանափակ թվով բաժանորդների համար։
X Money-ն օգտատերերին հնարավորություն է տալիս իրենց հաշիվներում պահել գումար, կատարել անձից՝ անձ, բանկային հաշվից՝ մեկ այլ հաշիվ փոխանցումներ, ինչպես նաև կատարել վճարումներ։


