28 Հուլ
2026
38° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսների շրջանում աճել է բնակարանների պահանջարկը Հայաստանում․ «Вёрстка»

Ռուսների շրջանում աճել է բնակարանների պահանջարկը Հայաստանում․ «Вёрстка»

Ռուսները սկսել են ավելի հաճախ բնակարաններ փնտրել Հայաստանում, մինչդեռ Երևանում վարձակալության գները բարձրացել են հաղորդում է Вёрстка-ն՝ հղում անելով տեղական անշարժ գույքի գործակալներին։

Անշարժ գույքի գործակալները հայտնել են, որ բնակարանների «հսկայական պահանջարկ» են նկատում ռուսների շրջանում, որոնք հիմնականում տեղափոխվում են Երևան։

Նրանք համեմատում են իրավիճակը 2022 թվականի հետ և նշում, որ վերջին երեք ամիսների ընթացքում Երևանում վարձակալության գներն աճել են մոտ 30%-ով։

Ըստ կայքի՝ անշարժ գույքի որոնման ռուսական հայտնի տելեգրամյան ալիքում ամեն օր հայտնվում են տասնյակ նոր հայտարարություններ նրանցից, ովքեր արդեն ժամանել են Հայաստան կամ պատրաստվում են տեղափոխվել աշնանը։

Yandex Wordstat-ի տվյալներով՝ «Երևանում բնակարաններ» հարցմամբ որոնումների թիվը հուլիսի 13-19-ը հասել է 5200-ի։ 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում եղել է 5000 նման հարցում, որը կտրուկ աճել է 2022 թվականի սեպտեմբերի զորահավաքի ժամանակ (գրեթե 10000)։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026