
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահաս տղային ու հորը
Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու հանգամանք օգտագործելով, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկադիր աշխատանքի են ենթարկել նրանց․ հայտնում է Քննչական կամիտեն։
«Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը»,- ասված է հաղորդագրությունում:


