
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը
Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը։ Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ Օմանն առաջարկել էր տարածաշրջանային նոր համաձայնագիր՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված հակամարտությունը կարգավորելու համար։ Իրանը մերժել է Օմանի առաջարկը՝ հայտարարելով, որ նախաձեռնությունը որևէ հեռանկար չունի:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա՝ ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց «անիրատեսական ծրագրերը»։
Պաշտոնյան հավելել է, որ չնայած Թեհրանը Մասկատին համարում է կարևոր հարևան, Օմանի հետ 50/50 սկզբունքով համատեղ վերահսկողության շուրջ պայմանավորվածությունը չի բխում Իրանի շահերից։


