
Օտարերկրյա քաղաքացին մոտոցիկլետով բախվել է դիսպետչերական կետին․ կան տուժածներ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. գրում է shamshyan.com-ը։
Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։
«Բախվելուց հետո մոտոցիկլը կողաշրջվել է։ Օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը»,- նշում է կայքը։


