15 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինդոնեզիայում 7․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ մահացել է առնվազն 20 մարդ

Ինդոնեզիայում 7․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ մահացել է առնվազն 20 մարդ

Ինդոնեզիայի արևելքում՝ Ֆլորես կղզու շրջանում, այսօր՝ օգոստոսի 15-ին, 7․7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ գրում է Reuters-ը։

Երկրի օդերևութաբանության, կլիմատոլոգիայի և երկրաֆիզիկայի գործակալության (BMKG) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան 05:58-ին՝ Նուսա Թենգարա Թիմուր նահանգի Նագեեկեո շրջանից մոտ 30 կիլոմետր հյուսիս-արևելք։

Վերջին տվյալներով՝ առնվազն 20 մարդ է մահացել, կան նաև վիրավորներ։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։ Իշխանությունը բնակիչներին հորդորել է պահպանել զգոնությունը՝ հետցնցումների վտանգի պատճառով։

Մի շարք բնակավայրերում փլուզվել են շենքեր, վնասվել են ճանապարհներ և խափանվել է կապը։

Երկրաշարժից հետո Ինդոնեզիայի պատկան գերատեսչությունները զգուշացրեկ են ցունամիի մասին, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ լքել են բնակավայրերը և տեղափոխվել ավելի բարձրադիր տարածքներ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026