
Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է ճանապարհի երթևեկելի հատված. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ. գրում է Shamshyan.com-ը։
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։
Իսկ վնասված խողովակից խմելու ջուր է դուրս թափվում, թե ոռոգման, այս պահին պարզվում է։
Հավաքված քաղաքացիների մեծ մասը նշում էին, որ այն խմելու ջուր է։


