21 Սեպ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արտաշատում հայրը «Տիր» հրացանը լիցքավորելիս վնասել է 2․5 տարեկան որդուն

Արտաշատում հայրը «Տիր» հրացանը լիցքավորելիս վնասել է 2․5 տարեկան որդուն

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել անչափահաս երեխա։

Պարզվել է, որ հոսպիտալացվածը 2․5 տարեկան է՝ Արարատի մարզից։

Պարզվել է նաև, որ հուլիսի 27-ին Արտաշատի զբոսայգում գտնվող տիրի հրաձգարանում երեխայի 28-ամյա հայրը «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելիս է եղել, երբ պարկուճը դուրս է թռել, դիպել երեխայի աջ նախաբազկին ու վնասել փոքրիկի ձեռքը։

Դեպքի փաստով Ոստիկանությանում փաստաթղթեր են կազմվել ու փոխանցվել Քննչական կոմիտե»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ