21 Սեպ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում տղամարդն ընկել է 10 մետր բարձրությունից և մահացել

Երևանում տղամարդն ընկել է 10 մետր բարձրությունից և մահացել

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 14։55-ի սահմաններում ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից Երևանի հիվանդանոցներից մեկը բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։

Պարզվել է, որ հոսպիտալացվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 57-ամյա Անդրեյ Բ-ն է, որ, գիտակցության չգալով, մի քանի ժամ հետո վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Իրավապահները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդն ընկել է Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանամերձ գետնանցումի վերնամասից՝ մոտ 10 մետր բարձրությունից»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ