17 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիմ Չեն Ընը պատասխանել է իմ առաջարկին․ Թրամփ

Կիմ Չեն Ընը պատասխանել է իմ առաջարկին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխանել է իր՝ երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Երբ լրագրողներից մեկը նշել է, որ Կիմ Չեն Ընը չի արձագանքել Թրամփի նախաձեռնությանը, ԱՄՆ նախագահը հակադարձել է․ «Որտեղի՞ց գիտեք, որ նա չի պատասխանել»։

Թրամփի գնահատականով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շփումները դրական են։

Թրամփի հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Փհենյանի միջև երկխոսությունը վերականգնելու փորձերի ֆոնին։

Նախկինում Թրամփն ու Կիմ Չեն Ընը երեք անգամ հանդիպել են, իսկ 2025 թվականին Կիմը հայտարարել էր, որ դրական հիշողություններ ունի Թրամփի հետ հանդիպումներից և չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ պայմանով, որ Վաշինգտոնը հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման պահանջից։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026