
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին
Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Նրան խիստ բողոք են հայտնել՝ ռուսական լրատվամիջոցներում Ադրբեջանի և նրա ղեկավարության դեմ «վերջերս արված սադրիչ» հայտարարությունների վերաբերյալ։
«Ռուսական կողմին լուրջ մտահոգություններ են փոխանցվել վերջերս ռուսական լրատվամիջոցներում և մեդիադաշտում շրջանառվող Ադրբեջանի Հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ ուղղված սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների վերաբերյալ», – նշվում է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է ներքաղաքական գործընթացներին միջամտության, ինչպես նաև երկրի ժողովրդի և ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերի քննարկման անթույլատրելիությունը։


