20 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կփակվի՞ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրի դպրոցը․ Ահնիձորը՝ դատարկվելու վտանգի առաջ 

Կփակվի՞ Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրի դպրոցը․ Ահնիձորը՝ դատարկվելու վտանգի առաջ 

Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի ճակատագիրը դեռ հստակ չէ։ Կառավարության՝ դպրոցների խոշորացման ծրագրի շրջանակում քննարկվում է դպրոցը Լորուտում կառուցվող նոր կրթահամալիրին միացնելու հարցը։ Եթե փոփոխությունն իրականացվի, Ահնիձորի երեխաները ստիպված կլինեն ամեն օր մոտ 7 կմ ճանապարհ անցնել՝ դպրոց հասնելու համար։

Հրանտ Մաթևոսյանի դուստր Շողեր Մաթևոսյանը մտահոգված է, որ դպրոցը գյուղից դուրս բերելը կարող է ազդել ամբողջ համայնքի կյանքի վրա։

«Բնակիչները իրավունք ունեն ունենալ իրենց միկրոաշխարհը, իրենց դպրոցը, մշակույթի կենտրոնը։ Օպտիմալացնելն այս դեպքում նշանակում է պարզապես ֆինանսավորումը մեկ տեղում կենտրոնացնել և միջոցներ խնայել»,- ABC media-ի հետ զրույցում ասել է Մաթևոսյանը։

Գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, նույնպես մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ դպրոցների օպտիմալացման հետևանքով կարող է ավելանալ արտագաղթը։ ։

Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարությունից ABC media-ին հայտնել են, որ Ահնիձորի դպրոցի վերակազմակերպման կամ գործունեության ձևի փոփոխության վերաբերյալ կառավարության որոշում չկա։

Ահնիձորի վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ գործող դպրոցը կշարունակի գործել մինչև Լորուտում նոր դպրոցի շինարարության ավարտը։

Թե ինչ ճակատագիր կունենա դրանից հետո Մաթևոսյանի անունը կրող դպրոցը, դեռ հայտնի չէ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ