
Դպրոցը չլինի՝ գյուղն էլ չի լինի․ Ահնիձորի ահազանգը
Կառավարության դպրոցների օպտիմալացման ծրագրի շրջանակում Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի հետագա ճակատագիրը հարցականի տակ է։ ԿԳՄՍՆ-ն ասում է՝ դպրոցի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ կառավարության որոշում չկա, մինչդեռ համայնքում մտահոգ են՝ եթե դպրոցը տեղափոխվի Լորուտ, դա կարող է ազդել գյուղի ապագայի վրա։ Այս մասին խոսում է Հրանտ Մաթևոսյանի դուստրը՝ Շողեր Մաթևոսյանը:


