
2026-ի առաջին կիսամյակում գրանցվել է մոտ 6500 արտակարգ դեպք․ ՆԳՆ
Օգոստոսի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը ներկայացրել են 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության գործունեության արդյունքները. տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարության վարած քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումներն ու զարգացման հիմնական ուղղությունները։
Համալրվել է Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազան․ ձեռք է բերվել հրշեջ-փրկարարական 18 նոր մեքենա, ևս վեց տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ կնքվել է պայմանագիր։
2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ դեպք-պատահար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը նվազել են 1364-ով կամ 17․5 տոկոսով։
Արտակարգ դեպք-պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3․9 տոկոսով, տուժածներինը՝ 352-ով կամ 7․5-ով»,- ասված է հաղորդագրությունում։


